ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Պատասխանատվությունն ու պրոֆեսիոնալիզմը ենթադրում են հրապարակայնություն»

«Պատասխանատվությունն ու պրոֆեսիոնալիզմը ենթադրում են հրապարակայնություն»
04.10.2017 | 12:17

Ի պատասխան «Իրատես» թերթում և համանուն կայքէջում ս.թ.

հոկտեմբերի 3-ին հրապարակված «Ասում են…» խորագրով հրապարակմանը՝ հայտնում ենք հետևյալը.


Հեռահաղորդակցության ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ լիարժեք տեղեկություններ ստանալու, ճշգրիտ վերլուծություններ կատարելու համար նախընտրելի է օգտվել հեռահաղորդակցության օպերատորների կայքէջերում հանրորեն հասանելի մանրամասն հաշվետվություններից, որոնք հրապարակվում են եռամսյակային և տարեկան կտրվածքներով՝ սկսած դեռևս 2011-ից՝ ոլորտը կարգավորող մարմնի՝ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պահանջով: Ստորև ներկայացված է ՎիվաՍել-ՄՏՍ- ի վերոհիշյալ հաշվետվությունների շտեմարանը: Մրցակիցների (շարժական բջջային հեռախոսակապի մասով)համանման հաշվետվությունները կարող եք գտնել այդ ընկերությունների կայքէջերում:


Շարժական բջջային կապի օպերատորների՝ վերը նշված հաշվետվությունների համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ ոլորտը բնութագրող կարևոր բոլոր ցուցանիշների կտրվածքով ՎիվաՍել-ՄՏՍ-ը ոլորտի առաջատար է, մասնավորապես՝ բաժանորդների քանակով, շուկայի եկամուտների մասնաբաժնով, OIBDA ցուցանիշով (գործառնական շահույթը, մինչև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվարկումը), և այլն:


Նշենք նաև, որ ի հավելումն շարժական ձայնային և ինտերնետ հասանելիության ծառայությունների՝ ՎիվաՍել-ՄՏՍ- ը նաև տրամադրում է ֆիքսված կապի (ինտերնետ հասանելիության և IP հեռախոսակապի) ծառայություններ, այդ թվում՝ ՀՀ կառավարությանը, ՀՀ Կենտրոնական բանկի՝ Դիլիջանում գտնվող հաստատություններին, պետական կառավարման և համայնքային այլ մարմինների, ինչպես նաև մասնավոր հատվածին:
Ակնկալում ենք, որ հարցի վերաբերյալ հավելյալ հետաքրքրության դեպքում, հետագա քննարկումը կընթանա պրոֆեսիոնալ մակարդակով, այլ ոչ թե հղում կատարելով տեղեկատվության անանուն աղբյուրների:
Պատասխանատվությունն ու պրոֆեսիոնալիզմը ենթադրում են հրապարակայնություն, բաց և թափանցիկ քննարկում՝ փորձագիտական մակարդակով:
Շնորհակալություն:


Հարգանքներով`
ՎիվաՍել-ՄՏՍ (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ)

Դիտվել է՝ 6629

Մեկնաբանություններ